«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան» վերջերս Հայաստանում անցկացված սոցհարցման արդյունքներ է հրապարակել։ Դրանց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված «դրական վարկանիշը» (այն մարդկանց տոկոսը, որոնք նրա գործունեությունը գնահատում են լիովին կամ ավելի շուտ դրական) այս տարվա մայիսին եղել է ընդամենը 27,8 տոկոս, իսկ հուլիսին դարձել է 35,1 տոկոս։
Հիշեցնենք, որ հենց մայիսին սկսվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Այսինքն՝ փաստացի ստացվում է, որ Հայաստանում ընդդիմադիր շարժում է սկսվում, երկու ամիս շարունակ ակցիաներ է իրականացնում, ու այդ ամենի արդյունքում․․․ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրանում է։ Այստեղ երկու տարբերակ կա․ իշխանությունները կամ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» անցկացրած հարցմա՛ն պատվիրատուներն են, կամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմա՛ն։
Միայն թե հանկարծ չփորձեք որևէ այլ բացատրություն փնտրել։ Առավել ևս՝ հանկարծ չհամարձակվեք այնպիսի ֆանտաստիկ ենթադրություն անել, թե իբր հնարավոր է՝ պատճառն այն է, որ ընդդիմադիր շարժումն այդպես էլ որևէ կոնկրետ ծրագիր չառաջարկեց։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»