Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդության հիմքերից մեկը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի հաղորդումն էր

Հուլիս 13,2024 12:00

Հուլիսի 10-ին ԲԴԽ-ն մերժեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը: ԲԴԽ-ն հանդես եկավ պարզաբանմամբ. «Խորհուրդը, հաշվի առնելով դատավորի մասնակցությունը գիտակրթական տարատեսակ միջոցառումներին, Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպված լրացուցիչ վերապատրաստումներին, ինչպես նաեւ միջնորդության մեջ նշված հեռաուսուցման դասընթացին մեկ անգամ արդեն դատավորի մասնակցությունը՝ արձանագրում է, որ միջնորդության համար հիմք հանդիսացող դատավորի արարքը թեեւ ձեւականորեն պարունակում է Դատական օրենսգրքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարեւորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին եւ իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»:

Բարձրագույն դատական խորհուրդ էր դիմել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին (լուսանկարում) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ: ԲԴԽ-ն նիստը նշանակել է հուլիսի 16-ին, ժամը 10:00-ին: 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 56-Ա որոշմանը կից փաստաթղթերից պարզել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի հաղորդումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031