Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գիտակցեցի՝ մեր առջև բացված ճանապարհը ամենադաժանն է լինելու»․ Պատերազմում ամուսնուն կորցրած Դիանան երազում էր ունենալ սեփական տանիքը, երեխաներին հասցնել իրենց նպատակներին. «Ա1+»

Հուլիս 12,2024 22:33

«Ա1+». «Երբ արդեն Հայաստանում էինք, գիտակցեցի, որ մեր առջև բացված ճանապարհը մեր կյանքի ամենադժվարն ու ամենադաժանն է լինելու։ Դրա համար տուն վարձելուց ու երեխաներին դպրոցում տեղավորելուց հետո որոշեցի մատնահարդարման կուրսերի գնալ, որպեսզի կարողանամ տանը երեխաների խնամքը համատեղել այդ աշխատանքի հետ»,- ասում է արցախյան վերջին պատերազմում եղբորն ու ամուսնուն կորցրած Դիանան․․․

Ընդամենը 8 տարի տևեց Արտակ և Դիանա Գասպարյան ամուսինների ընտանեկան երջանկությունը։

Դիանան Արցախի պետական համալսարանի «Կառավարման տեղեկատվական համակարգեր բաժնի շրջանավարտ է, մասնագիտությամբ օպերատոր։ 2015-ին ամուսնացել է համագյուղացի Արտակ Գասպարյանի հետ։ Ապրում էին ամուսնու ծնողների տանը՝ Սարուշենում։

«2016-ին ծնվեց մեր առաջնեկը` Կարենը, իսկ 2017-ին՝ Եվան։ Ամուսինս աշխատում էր Սարուշենի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Որոշ ժամանակ աշխատել եմ համայնքապետարանում՝ որպես հաշվապահ, այնուհետև Ստեփանակերտի քաղաքային հարկային տեսչությունում` օպերատոր։ Ապրում էինք նորմալ պայմաններում, կասեի՝ դրախտում, սակայն լիարժեք չէինք գնահատում դա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Դիանան։

«Մեր անհոգ ու երջանիկ կյանքը տևեց մինչև չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը։ Այդ օրն առավոտից երեխաները դպրոց էին գնացել, ժամը 11-ի կողմերն ամուսինս դպրոցից եկավ և ասաց, որ «համար 1» է։ Շորերը փոխեց, և գյուղի տղամարդկանց հետ գնացին դիրքեր։ Եղբայրս էլ այդ օրը մայրաքաղաքում էր։ Լսելով, որ տագնապ է՝ կես ճանապարհը ոտքով, կեսը մեքենայով եկավ և միացավ մարտական ընկերներին»։

Դիանայի եղբայրն ու ամուսինը միասին էին 44-օրյա պատերազմ օրերին, իսկ պատերազմից հետո սահմանագծում՝ մշտապես լարված վիճակում գտնվող գյուղի ինքնապաշտպանական խմբի կազմում հերթապահություն էին անցկացնում։

«Գյուղը ադրբեջանական դիրքերին շատ մոտ էր, միշտ լարված վիճակ էր՝ կրակոցների ձայներ, թշնամուց ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էինք գտնվում, սակայն երբևէ գյուղից հեռանալու մասին չէինք մտածում։ Այն դեպքում, երբ Ստեփանակերտում հիփոթեքով բնակարան էինք ձեռքբերել»,- ասում է զրուցակիցս։

«2022 թվականի Փառուխի և Քարագլխի դեպքերից հետո  գյուղում աշխարհազոր ձևավորվեց, որտեղ ընդգրկվեցին նաև ամուսինս ու եղբայրս։ Դպրոցում պատմության առարկան դասավանդելուն ամուսինս համատեղեց նաև հայրենի գյուղի պաշտպանության գործը։  Շատ երազանքներ ունեինք, ինչպես բոլոր զույգերը։ Եվ դրանց մեծ մասը մեր երեխաների գալիքի հետ էր կապված։ Երազում էինք ունենալ մեր սեփական տանիքը, երեխաներին հասցնենք իրենց նպատակներին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031