Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին մարզպետը հրազենային կրակոցից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել. 168.am

Հուլիս 12,2024 21:35

168.am. Գլենդելի մեր աղբյուրները քիչ առաջ տեղեկացրեցին, որ երեկ հրազենային կրակոցից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Պարզվում է, որ նա արդեն մոտ 2 տարի բնակվում է ԱՄՆ-ում: Իսկ թե ինչ է տեղի ունեցել և ինչ վնասվածքներ է ստացել, չկարողացանք ճշտել:

Հիշեցնենք, որ մասնագիտությամբ բժիշկ Գագիկ Միրիջանյանը Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018թ. հունիսի 8-ին: Մինչ այդ, նա զբաղեցրել էր առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը:

Հ.Գ. Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մեզ փոխանցեց հիվանդանոցում գտնվող Գագիկ Միրիջանյանի այս լուսանկարը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031