Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ «Հայաստանի պատմությունը նույնչափ հազարամյակների պատմություն ունի, ինչ որ Հայ ժողովրդի պատմությունը»

Հուլիս 12,2024 18:25

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում վերլուծելով Հայոց պատմություն-Հայաստանի պատմություն փաշինյանական մեկնաբանության իմաստը, ասաց, որ դրա նպատակը հայտնի է։ «Ուզում են հայ ժողովուրդը դարձնել, այսպես ասած, կազմավորվող երիտասարդ ազգ, որը իբրեւ թե չունի դարերի պատմություն։ Բայց կներեք․ այդ մարդիկ ըստ երեւույթին կարճամիտ են, կամ չգիտես ինչ։ Հայաստանի պատմություն։ Հայաստան խոսքը քարտեզներում գրված է դեռ մեր թվագրությունից շատ դարեր առաջ։ Այսինքն, եթե վերցնենք զուտ անվանումը, ապա դա խոսում է այդ  փոփոխությունը մտցնողների կարճատեսության մասին։ Հայաստանի պատմությունը նույնչափ հազարամյակների պատմություն ունի, ինչ որ Հայ ժողովրդի պատմությունը։

Պոկել հայ ժողովրդին Հայաստանից ոչ մեկին չի հաջողվել։ Եվ չի հաջողվելու այս թիմին։ Թե ինչ են գրելու, մենք արդեն գիտենք․ աղավաղված, ամբողջովին կրճատված, ադրբեջանական քարոզչամեքենաներով տարածված պատմություններ։ Բայց կապ չունի։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Որեւէ մեկը չի մարսել այդ աստիճան անարդար եւ անազնիվ գործունեությունը։

Այդպիսի գործողություն անողները անեծքի տակ են այն գլխից։ Միայն անեծքի տակ գտնվողը, լինի թիմ, լինի մարդ, ունակ է անել այն, ինչ անում են սրանք։ Եվ ես դիմում եմ ոչ թե այդ թիմին, այլ անցկացված հարցման այն 3,3 %-ին, որը հավանել է այս իշխանությունը։ Սիրելիներս, դուք ձեր վրա անեծք եք բերում։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Ես ձեզ մի բան բացատրեմ։ Որեւէ մի անձ, որեւէ մի հզոր խումբ չէ, որ կերտել է Հայ ժողովրդի պատմությունը։ Հայ ժողովրդի պատմությունը, Հայաստան աշխարհի պատմությունը կերտվել է դարեր, հազարամյակներ շարունակ։ Եվ ձեր այդ ափսոսանքի, ծիծաղի արժանի ճիգերը առ ոչինչ են մեր հզոր պատմության հետ համեմատած։

Ինչ անուն ուզում եք դրեք։ Ձեր թիմի անունն այդտեղ լինելու է բավականին հստակ նկարագրված։ Եվ դրա բանաձեւը հետեւյալն է․ այսօրվա թիմը սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը եւ կոնկրետ ծրագրերը իրականացնողներ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031