Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ինչ հիմա Մակրոնն անում է՝ հենց հանուն ժողովրդավարության է». Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Հուլիս 12,2024 17:58

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություն ու ամենայն բարիք:

«Մաղթում եմ նաև ուժ, կորով, որպեսզի այս դժվար ժամանակները հաղթահարվեն: Դժվար ասելով նկատի ունեմ՝ ժողովրդավարության համար: Խնդրում եմ նաև իմ լավագույն բարեմաղթանքները փոխանցեք պարոն Մակրոնին, և իրականում այն ինչ հիմա նա անում է՝ հենց հանուն ժողովրդավարության է»,- իր խոսքում մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել այցելության և բարեմաղթանքների համար: «Ձեր այցելությունը մեծ պատիվ է մեզ համար, նաև խոսում է մեր ժողովրդի հանդեպ Ձեր տածած սիրո և բարեկամության մասին: Ֆրանսիական հեղափոխության արժեքները՝ ազատությունը, հավասարությունը և եղբայրույթունն են, և դրանք նույն սկզբունքներն են, որոնք մենք կիսում ենք Հայաստանի հետ»,- նշել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031