Լրահոս
Օրվա լրահոսը

Նման երկակի ստանդարտների քաղաքականությունը պատճառ է դառնում արևմտյան արժեքների և, մասնավորապես, ԱՄՆ-ի հանդեպ հայ ժողովրդի հիասթափության

Հուլիս 12,2024 17:38

«ՄԻԱՍԻՆ» հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի դիմումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան
տիկին Քրիստինա Քվինին

«ՄԻԱՍԻՆ» շարժումն ի սրտե շնորհավորելով ամերիկյան ժողովրդին՝ հունիսի 4-ի անկախության տոնի առթիվ, միաժամանակ տոնական օրերից հետո պատեհ է համարում իր անկեղծ և խոր մտահոգությունը հայտնել Հարավային Կովկասում ԱՄՆ վարչակազմի վարած հրապարակային քաղաքականության առիթով, որը, մեր համոզմամբ, ուղղակիորեն հակասում է ոչ միայն հայ և ամերիկյան ժողովուրդների շահերին, այլև 1776թ. ընդունված Ամերիկայի անկախության հռչակագրի հիմնարար դրույթներին:

Խոսքը, հատկապես, վերաբերում է Հռչակագրում ամրագրված և ի վերուստ ողջ քաղաքակիրթ աշխարհի սեփականությունը դարձած ժողովրդավարության սկզբունքներին, մարդու և ազգերի ինքնորոշման իրավունքներին, որոնց անտեսումը քաջալերում է Իլհամ Ալիևի ղեկավարած բռնապետական վարչախմբի ահաբեկչական և ցեղասպան գործողությունները՝ խոչընդոտելով արդար և կայուն խաղաղության հաստատմանը մեր տարածաշրջանում:

Ցավոք, մենք այլ կերպ չենք կարող գնահատել Ձեր կողմից Ադրբեջանի զավթիչ վարչակարգին վերապահվող հատուկ դերակատարության մասին հայտարարությունները և անհարկի շնորհավորանքները այդ երկրի զինված ուժերի «հաջողությունների» վերաբերյալ։ Դա այն դեպքում, երբ Եվրոպական միջազգային դատարանի նախկին դատախազի, տարբեր փորձագետների, ինչպես նաև Լեմկինի անվան ցեղասպանության միջազգային ինստիտուտի գնահատմամբ, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայ բնակչությունը ցեղասպանության ենթարկվեց․ փաստացի իր 5000-ամյա բնօրրանից բռնատեղահանվեց։ Սակայն իրավական փաստ է, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը 1988-ից իրացրել է իր ինքնորոշման իրավունքն ու 30 տարի շարունակ ժողովրդավարական պետություն է կայացրել:

Այս ամենին գումարվեց ԱՄՆ պետքարտուղարության կողմնակալ գնահատականը՝ տրված ս/թ հունիսի 12-ին ՀՀ գործող իշխանության հրահանգով իրավապահ ուժերի անհամարժեք և ոչ մասնագիտական պատժիչ գործողություններին, որոնց հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան խաղաղ անհնազանդություն իրականացնող և իրենց ազատ կամարտահայտությունն իրացնող 100-ից ավելի ՀՀ քաղաքացիները։

Արձանագրենք, որ նման երկակի ստանդարտների քաղաքականությունը պատճառ է դառնում հայ ժողովրդի հիասթափության արևմտյան արժեքների և, մասնավորապես, ժողովրդավարության միջնաբերդ համարվող ԱՄՆ պետության, որը թույլ տալ չի կարելի։

Ակնկալում ենք ձեզանից համարժեք և անկողմնակալ գնահատականներ տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի զավթիչ գործողությունների, ժողովրդավարության կոպիտ ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

«ՄԻԱՍԻՆ» հասարակական-քաղաքական շարժման
խորհրդի համակարգողներ Արամ Սարգսյան, Հրանտ Բագրատյան

Համակարգող խորհրդի անդամներ՝
Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյան
Պահեստազորի գեներալ-մայոր Լևոն Ստեփանյան
Մշակույթի վաստակավոր գործիչ , Արցախի ավագների խորհրդի անդամ Կարմեն Ավետիսյան
ԱՀ «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյան
«Քարավան 88» ԲՀԿ նախագահ Զոյա Ջուլհակյան
Ֆիզիկոս, ռեժիսոր Վահան Կարապետյան
Հեռուստամեկնաբան, գրող Արփեն Մովսեսյան
Պահեստազորի գնդապետ Արթուր Մուրադյան
Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ Հայկ Ղազարյան
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ստեփան Սահակյան
Պահեստազորի փոխգնդապետ Արթուր Մուսայելյան
Երևանի ավագանու անդամ, ուսուցչուհի Սուսաննա Միքայելյան
ԱՀ Ավագների խորհրդի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Հարությունյան
ՀՀ Գրողների միության նախագահության անդամ, գրող, պոետ Խաչիկ Մանուկյան
ԱՀ ավագների խորհրդի անդամ Աննա Այվազյան
Կարեն Մադոյան
Արաքսյա Սարգսյան
Լուսիկ Մուրադյան
Ստեփան Սամվելյան
Տիգրան Չոբանյան
Սիրանուշ Մարտիրոսյան
Նունե Մկրտչյան
Սուսաննա Չիպկինյան
Մեսրոպ Եղիազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031