Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Հայաստանում շատերն ունեն երկքաղաքացիություն, ինչո՞ւ չենք կարող մենք ևս լինել երկքաղաքացի. Արթուր Ավանեսյան. «Ապառաժ»

Հուլիս 12,2024 17:20

«Ապառաժ». Զույգ որդիներին կորցրած, երկու անգամ տեղահանում ապրած Արթուր Ավանեսյանը բնակություն է հաստատել Տավուշի մարզի Այրում քաղաքում։ Գևորգը զոհվել է 2020 թվականի պատերազմում, Գագիկը զոհ է դարձել 2023 թվականի սեպտեմբերի 25-ի պայթյունին։

Արթուրը չի համակերպվում իրականության հետ ու անընդունելի է համարում ՀՀ կառավարության կողմից արցախցիների վերաբերյալ ընդունված որոշումները։

-Կառավարությունը բնակարանային ծրագրի հիմքում դրել է մի ծրագիր, որով ցանկանում է պատվազրկել արցախահայությանը։ Ի՞նչ է նշանակում հրաժարվել 070 կոդից։ Այսինքն, հրաժարվել Արցախի քաղաքացիությունից ու դառնալ ՀՀ քաղաքացի․ չէ՞ որ  մեր անձնագրերում շեշտված է ՀՀ քաղաքացի լինելը։ Ուրեմն Արցախի անունը ջնջելու մասին է խոսքը։ Բարեգործության անվան տակ թյուրիմացության մեջ են գցում մարդկանց, կեղծ գաղափարներ տարածում՝ նպատակ ունենալով նաև մեկուսացնել արցախահայությանը։ Այսօր Հայաստանում շատերն ունեն երկքաղաքացիություն, ինչո՞ւ չենք կարող մենք ևս լինել երկքաղաքացի։ Ես էլ եմ ուզում ունենալ այդ իրավունքը։ Բնակարանային աջակցության ծրագիրը ունի շատ թերի կողմեր։ Այն հեռու է իրականություն դառնալուց՝ հաշվի առնելով բնակարանների շուկայական գները։ Այստեղի գներին կարող են նախանձել անգամ եվրոպական ամենազարգացած երկրները։ Ծրագիրը համարում եմ ծաղր բռնատեղահանված արցախցիների նկատմամբ։ Արցախցին միշտ էլ սահմանապահ է եղել, իսկ Արցախը՝ սահման Հայաստանի համար։ Եվ այսօր, երբ արցախահայությանը կրկին դրդում են սահմանամերձ բնակավայրերում ապրել, ես դա աններելի եմ համարում։ Ըստ այդ ծրագրի արցախահայությունը կցրվի տարբեր տեղերով մեկ, կավելանա արտագաղթը։ Այսինքն, ցանկանում են մեզ հեռացնե՞լ իրարից, ոչնչացնե՞լ արցախցու գենոֆոնդը։ Միևնույն է՝ բռունցքը միշտ բռունցք կմնա։ Այրում քաղաքում, որտեղ ժամանակավոր տեղավորվել ենք ավագ որդուս ընտանիքի հետ, լավ են տրամադրված արցախցիների հանդեպ։ Այստեղ հասարակ ու ազնիվ մարդիկ են ապրում և իրենց սրտացավ վերաբերմունքով անում են հնարավորը մեզ աջակցելու համար։ Դեռևս չեմ պատրաստվում ծրագրից օգտվել, թեև ընդգրկվում եմ առաջին փուլի մեջ։ Զույգ որդիներս Երևանում են հանգչում, ու ես չեմ կարող նրանցից հեռու ապրել,-ասում է որդեկորույս հայրը, ապա ավելացնում,-կնոջս գերեզմանը մենակ ու անօգնական մնաց Ակնաղբյուրում, տեսնես ի՞նչ սրբապղծություններ են արել վանդալները…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031