Մոսկվայում կայացել է ArmWine հայկական գինեգործությանը նվիրված արդեն երրորդ ցուցահանդեսը՝ այս տարի «Սասունցի Դավիթ» հայկական հերոսական էպոսի թեմայով։
ArmWine ծրագրի հիմնադիրների և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կազմակերպմամբ հուլիսի 7-ին և 8-ին մի հարկի տակ էին հավաքվել գինու փորձագետներ, HoReCa ներկայացուցիչներ, Հայաստանից Մոսկվա ժամանած 28 գինեգործական ընկերությունների հիմնադիրներ ու ղեկավարներ և պարզապես գինեսերներ։
Ցուցահանդեսը զուգորդված է եղել բիզնես ծրագրով՝ բաղկացած ելույթներից և պանելային քննարկումներից, որոնցում անդրադարձ է կատարվել Հայաստանում գինեգործության և խաղողագործության զարգացման տարբեր ասպեկտներին՝ երկրում գինեգործական բիզնես վարելու մոդելներից մինչև առանձնահատկություններ, ռուսական շուկայում հայկական գինիների վաճառք։
Կարդացեք նաև
Ելույթներով հանդես է եկել նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին ներկա է եղել ավելի քան 600 հյուր, այդ թվում՝ պրոֆեսիոնալ սոմելիեներ և կավիստներ:
ArmWine 2025-ի տեղի և վայրի մասին հայտնի կլինի ավելի ուշ։
ArmWine-ը հայկական գինեգործությանը նվիրված ամենամյա ցուցահանդես է, որը նախատեսված է Ռուսաստանում և աշխարհում հայկական գինիների ճանաչելիության, ինչպես նաև գինու արտադրության ոլորտի մասնագետների և գինեսերի համար։ Ցուցահանդեսի համակազմակերպիչն է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։
Հ․Գ. Էպոսին նվիրված «(Ան)իրական հերոսներ» ցուցահանդեսի էլեկտրոնային կատալոգը հասանելի է ArmWine կայքում՝ https://armwine.pro/ru/art:
Մամուլի հաղորդագրություն