Հուլիսի 12-ին Կինոյի տանը «Բուխարու սրահում» տեղի ունեցավ Հայկական կինոյի 100-ամյակի շրջանակներում հրատարակված «Հայկական կինո» 1924-2023 կատալոգի շնորհանդեսը։
Կատալոգի հրատարակումը իրականացվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
Կատալոգները բաղկացած են երեք մասից՝ առաջին մասը տպագրվել է 2000 թվականին, երկրորդը՝ 2009 թվականին, երրորդը՝ 2024 թվականին։
Կատալոգի շնորհանդեսին, բացման խոսքով հանդես եկավ ծրագրի վերահրատարակման ղեկավար Սուսաննա Հարությունյանը. «Կինոյի կատալոգը ստեղծվել է դեռ 1998 թվականից, երբ նորաստեղծ կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայով նախաձեռնեցինք «Հայկական կինոյի» ամբողջական ֆիլմոգրաֆիան»։
Կարդացեք նաև
Նրա խոսքով առաջին տպագրությունը շատ դժվար է եղել, քանի որ տեղեկությունները քիչ էին։
Սուսաննա Հարությունյանը նշեց, որ մեկ տարի առաջ, երբ հավաքագրում էին նյութերը շատերը չարձագանքեցին, այդ իսկ պատճառով որոշ նյութեր բացակայում են։
«Հայկական կինո» 1924-2023 կատալոգը հրատարակվել է հայերեն և անգլերեն տարբերակներով։
Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ