Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք որոշեցինք նախադեպ ձեւավորել մեդիա դաշտի համար. Լրագրողները դատարանում հաղթել են Փաշինյանի ՝ իրենց վիրավորած աջակիցներին

Հուլիս 12,2024 16:16

«Վարչապետի հայտնի աղմկահարույց ասուլիսից հետո, որը տեղի էր ունեցել 2023թ հուլիսի 25-ին, իմ եւ Անի Գեւորգյանի դեմ արշավ էր  սկսվել, աջակիցները որեւէ կերպ չէին մարսել մեր հնչեցրած հարցերն՝ ուղղված իրենց սիրելի վարչապետին»,- «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Առավոտի» լրագրող  Հռիփսիմե Ջեբեջյանը՝ ներկայացնելով իր  ու Անի Գևորգյանի դատական գործի մանրամասները:

«Մինչ օրս դատական հայցեր չեն եղել, լրագրողները միշտ հանդուրժել են իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքները, զրպարտությունները, որովհետեւ գլուխ չեն դրել նման գործընթաց սկսելու համար: Մենք որոշեցինք կոտրել այդ  կարծրատիպը եւ նախադեպ ձեւավորել մեդիա դաշտի համար, որովհետեւ  այլեւս անհանդուրժելի էին  լրագրողների հանդեպ ոտնձգությունները»,-հավելեց Հռիփսիմե Ջեբեջյանը:

«Հռիփսիմեի վճիռները նախադեպային են, որովհետեւ չի եղել, որ մեկնաբանության համար դիմեն դատարան, վիրավորանքի համար դիմեն դատարան, այստեղ մենք գործ ունենք քաղաքացիների եւ աջակիցների հետ, ոչ թե հանրային դեմքի հետ…Մեզանից տեւական ժամանակ է պահանջվել, որպեսզի կարողանանք նույնականացնել, թե ովքեր են, իրական օգտատերեր են, թե ֆեյքեր»,-ասաց Անի Գեւորգյանը:

Փաստաբան Շուշան Ավետիսյանը նշեց, որ 4 հայց են ներկայացրել տարբեր դատարաններ. «Հուրախություն բոլորիս՝ ունենք դատական ակտ, որով բավարարվել են երկու հայցերը: Այս պահին իմ ձեռքի տակ է Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի վճիռը: Դատարանը վճռել է «Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանի հայցն ընդդեմ Դիանա Արթուրի Մարտիրոսյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին», բավարարել մասնակի»: Փաստաբանն ասաց, որ դատարանը որոշել է պարտավորեցնել պատասխանող Դիանա Մարտիրոսյանին ֆեյսբուքի իր էջում, որտեղ հրապարակվել էր գործով որպես վիրավորանք գնահատված արտահայտությունը, հրապարակայնորեն, բոլորին հասանելի ռեժիմով ներողություն խնդրել հայցվորից՝ Հռիփսիմե Ջեբեջյանից: Դատարանը նաեւ նշել է ներողության տեքստը:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031