Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ներկայացուցիչների և Ռաֆայէլ-Պետրոս ԻԱ Կաթողիկոս-Պատրիարքի միջեւ խորհրդակցութիւնները կը վերաբերէին նաև Արցախի ռազմաքաղաքական գերիներու ազատ արձակման հնարաւորութիւններուն

Հուլիս 12,2024 15:25

Vaticannews. ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան եւ ՀՅԴ Լիբանանի կեդրոնական կոմիտէի եւ հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի այցելեցին Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայէլ-Պետրոս ԻԱ Կաթողիկոս-Պատրիարքին։

Հոգեւոր Տիրոջ եւ Դաշնակցութեան ներկայացուցիչներուն միջեւ խորհրդակցութիւնները կը վերաբերէին հայրենական վերջին իրադարձութիւններուն, Արցախի տեղահանուած ժողովուրդի իրավիճակին, Արցախի ռազմաքաղաքական գերիներու ազատ արձակման հնարաւորութիւններուն եւ երկու կողմերու համահայկական նախաձեռնութիւններուն մասին։

Հանդիպումը առիթ եղաւ զրուցելու նաեւ Լիբանանի ապահովական, տնտեսական եւ քաղաքական կացութիւններուն մասին։ Յատուկ անդրադարձ կատարուեցաւ այս պայմաններուն մէջ լիբանանահայութեան դիմագրաւած խնդիրներուն, շեշտելով միջյարանուանական եւ համահամայնքային համակարգումով աշխատանքներ ծրագրելու եւ իրականացնելու հրամայականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031