Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատգամավոր. Եթե ՀՀ-ում ցանկանում էին միավորում Արցախի հայերի հետ, ապա դա արդեն տեղի է ունեցել

Հուլիս 12,2024 13:11

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ռասիմ Մուսաբեկովը (Մուսաբայովը հայտնի է որպես Մուսաբեկով- խմբ.) ադրբեջանական պատգամավոր է, Ալիևի կարևոր «խոսնակներից» մեկը: Այս հաղորդման մեջ նա հեգնանքով ասում է, որ եթե հայերը ցանկանում էին միավորում Արցախի հայերի հետ, ապա այդ միավորումն արդեն տեղի է ունեցել։ Այսինքն՝ Ադրբեջանում ծաղրում են հայերի հանդեպ իրագործված էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականությունը։ Հետո էլ հավելում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ որևէ թուղթ չի ստորագրելու։

Սա այն է, ինչի մասին ես գրել ու խոսել եմ՝ հստակ հիմնավորելով, որ Ադրբեջանին պետք է գործընթաց, որի միջոցով կստանա իր ցանկացածը, դե իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցներն էլ իրենց կոլաբորացիոն քաղաքականությամբ կետ առ կետ բավարարում են Ադրբեջանի բռնապետի երազանքների ցուցակը, անգամ՝ ՀՀ սահմանադրության հարցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ես զարմանում եմ, որ հայկական կայքերը հեշտ ու հանգիստ տպագրում են հայերին ծաղրի ենթարկող հոդվածները, որ հայ ընթերցողն էլ կարդա ու իրեն ստորացած զգա՞: Եթե Տաթևիկը Հայրապետյանը կարծում է, որ ադրբեջանագետ լինելը դա հիմնականում ալիևյան թայֆայի ադրբեջաներեն լեզվով ասածները հայերեն թարգմանելն է ու տելեգրամյան գրառումներ անելը, ապա մեր վիճակը շատ տխուր է: Կարծես սովորույթ է դառնում, որ թուրքերի ասած լկտիությունները պետք է զետեղվեն մեր կայքերում և հայ ընթերցողներն էլ կարդան ու համակերպվեն թուրքական ծաղրին: Բա ադրբեջանագետների հակադարձումներ չեն լինելու՞, Տաթևիկը հայկական ոգով տելեգրամյան գրառումներ անելու ցանկություն չունի՞:

  2. Հայ մարդ says:

    Հ.Գ.
    Անհասկանալի է նաև, թե ինչու՞ է հոդվածում զետեղվել մեզ ծաղրող թուրքի այդչափ մեծադիր լուսանկարը (մեր հերոսների լուսանկարներն անգամ մեր կայքերում այդքան մեծադիր չեն տեղադրում):

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031