Մոտ երեք ամիս է՝ Վազգեն Ա Վեհափառ փողոցի (նախկին Կասյան) թիվ 3 շենքի մի քանի մուտքերի ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Ավելի ճիշտ՝ գլուխկոտրուկ։ Այսպես, ոչ աշխատանքային օրերին, անձրեւոտ օրերին ջրամատակարարումը բնականոն է, աշխատանքային օրերին ժամը 12․00-13․00-ից հետո ջրի ճնշումը կտրուկ ընկնում է, իսկ շենքի վերին հարկեր ջուրն ընդհանրապես չի հասնում։
Այս իրավիճակը բնակիչների մոտ ողջամիտ կասկածներ է առաջացնում, մանավանդ որ, ինչպես պնդում են մասնագետները, ոչ աշխատանքային օրերին ջրի սպառումն ավելի մեծ է։ Բնակիչները ոչ համատիրությունից, ոչ էլ թաղապետարան-քաղաքապետարաններից որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն ստանում։ Ավելին, վերջիններս խնդրով զբաղվելու ոչ մի ցանկություն չեն ցուցաբերում, թեեւ շենքի ներսում ջրամատակարարման հարցն իրենց ուղիղ պարտավորությունն է։
Ասեք՝ կանենք, Կասյան փողոցով վերուվար էր անում Տիգրան Ավինյանի նախընտրական շարասյունը։ Ասում ենք, արեք մի պարզ բան․ բնակիչներին բացատրեք, թե մոտ հարյուր մետր ջրախողովակի հետ ինչ է կատարվում։
Վազգեն Ա Վեհափառ փողոցի (նախկին Կասյան) թիվ 3 շենքի մի խումբ բնակիչներ