Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծախս արվել է, բայց դա, կոպիտ ասած, Սնուփ Դոգի ծախսերը չեն». Կարեն Ավետիսյան. «Հրապարակ»

Հուլիս 12,2024 11:55

Երեւանի քաղաքապետարանն այս տարի 99 մլն դրամ է հատկացրել «Ոսկե ծիրանի» համար։ Գումարը տրամադրվել է երկու որոշմամբ․ մեկով՝ 39 մլն դրամ, մյուսով՝ 60 մլն։ Սա վերջին տարիներին հայկական այս կինոփառատոնին հատկացված ամենաբարձր ցուցանիշներից է։
Թե դրա որ մասն է ծախսվել հոլիվուդյան օսկարակիր դերասան Քեւին Սփեյսիին Հայաստան հրավիրելու նպատակով, պարզվեց` կոմերցիոն գաղտնիք է։ «Իրենք դիմել են մեզ, որ ծախսերի համար էսքան գումար է պետք, մենք այդ գումարն իրենց տվել ենք, իսկ Սփեյսիի մասով թիվ չենք ասի Ձեզ, որովհետեւ դա նրա հետ կնքված պայմանագրի կետերից մեկն է՝ որ նրա հոնորարի թիվը չպետք է հրապարակվի»,- հայտնում են քաղաքապետարանից։ Նկատենք․ մեր աղբյուրներն ասում են, որ պատկառելի գումար է վճարվել սկանդալային դերասանին` Հայաստան գալու համար, ընդ որում՝ այստեղ յուրաքանչյուր հանդիպումը եւս առանձին է վճարվել:
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով, ծախս արվել է, «բայց դա, կոպիտ ասած, Սնուփ Դոգի ծախսերը չեն»։ Հիշեցնենք, որ 2,3 մլրդ դոլար վճարեցին Սնուփ Դոգին, որն այդպես էլ չեկավ Հայաստան:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031