Թուրքիա-Նիդեռլանդներ խաղի ժամանակ ՈՒԵՖԱ-ն չցուցադրեց, սակայն Բեռլինի մարզադաշտում ներկա թուրք հանդիսատեսը հրճվալից այդ նշանն էր ցուցադրում, նույնիսկ շատերը գայլի գլխարկով էին: Նաեւ փողոցներում են եւ անկաշկանդ ցուցադրում են մատների այդ նշանը, որով մոլորակը թուրքահպատակ են դարձնելու: Ոստիկանությունը չի կարող միջոց կիրառել, քանի որ ԳԴՀ-ում արգելված չէ ծայրահեղ աջերի ամենամեծ այդ կազմակերպությունը, ինչպես հարեւան Ֆրանսիայում է, կամ գայլի նշանը, ողջույնը ցուցադրելը, ինչպես Ավստրիայում է:
Հուլիսի 4-ին «Յուդիշե ալգեմայնեն» «Գորշ գայլերի» դեմ Գերմանիայի քրդական համայնքի բողոքի մասին հաղորդելով, կցել էր Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության քննադատությունը, թե «այս նշանով էին միլիոնավոր հայերին, էթնիկ եւ կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանում օսմանյան կայսրությունում»:
Գերմանական ԶԼՄ-ներում մեծ քննարկումն առիթ տվեց, որ երեկ Բրեմենի կրթության պատասխանատուները որոշում կայացնեն արգելելու մանկապարտեզներում եւ դպրոցներում գայլի նշան հիշեցնող, դրա նման նշանների (օրինակ՝ լռություն պահպանելու՝ «լուռ աղվես»-ի) կիրառումը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում