Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է հիմա օրախնդիր «Պատմություն» առարկայի «ներկայացման փոփոխությունը». «Հրապարակ»

Հուլիս 12,2024 10:04

Ինչո՞վ էր պահանջված «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» դարձնելու որոշումը: Այդ ի՞նչ կենսական հարցեր են լուծում դրանով, որ անգամ այս փոքր հարցում չեն ուզում լսել մասնագիտական լսարանի, հեղինակավոր մարդկանց կարծիքը, վերջապես` հաշվի նստել շարքային քաղաքացիների ցանկությունների ու զգացմունքների հետ:

Անհեթեթ բառերի հեղեղի, խոհափիլիսոփայական ճամարտակությունների մեջ դժվար է տրամաբանություն եւ իմաստ գտնելը: Ասենք` ի՞նչ է նշանակում. «Սա ոչ թե առարկայի բովանդակության փոփոխություն է, այլ այդ բովանդակության ներկայացման փոփոխություն»: Է, եթե ընդամենը ներկայացման փոփոխություն է, ի՞նչ իմաստ ունի առարկայի անունը փոխելը:

Եվ ինչո՞վ է հիմա օրախնդիր «Պատմություն» առարկայի «ներկայացման փոփոխությունը»: Ընդ որում, այս փոփոխությունն այնքան են կարեւորել, որ առարկայական չափորոշիչում 1 կետի փոփոխությունը բերել են կառավարության նիստ` հընթացս անկապ-անկապ խոսելու, իրենց կիսագրագետ մտքերն արտաթորելու հնարավորություն ստացել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031