Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների եւ այլ ձեւաչափով հաղորդակցության շրջանակում մշտապես է բարձրաձայնում Ռուբեն Վարդանյանի եւ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս հայերի իրավունքներին առնչվող հարցեր. «Ժողովուրդ»

Հուլիս 12,2024 09:35

««Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցումով դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հետեւյալ հարցադրումներով. «Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հունիսի 13-ին ծավալուն դիմում է ներկայացրել Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով խոշտանգման սարսափելի փաստեր:

Վստահաբար, որեւէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաեւ մյուս հայ բանտարկյալների նկատմամբ: Ձեր կողմից այսօր ՀՀ քաղաքացիների խոշտանգումների մասով թույլ եւ ընդհանրական արձագանք եղավ (դիմումից 12 օր անց):

1. Արդյո՞ք Ձեր արձագանքի ուշացումը պայմանավորված է արցախցի գործիչների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի (մասնավորապես՝«ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտայի» մասին հայտարարությունը), իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչների, ինչպես նաեւ իշխանամերձ փորձագետների (օրինակ՝ Դանիել Իոաննիսյանի գնահատականները) հայտարարություններով: Եթե ոչ, ինչո՞վ կբացատրեք այդ համընկնումները:

2. Բացի ընդհանրական գնահատականից՝ առ այն, որ «այդ հանգամանքն անընդունելի է եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի», նախատեսո՞ւմ եք արդյոք ՄԻՊ-ի ինստիտուտի գործիքակազմով քայլեր ձեռնարկել` Բաքվի բանտում ՀՀ քաղաքացիների խոշտանգումների հարցի հետ կապված: Խնդրում ենք մանրամասնել, թե ե՞րբ եւ հստակ ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել»:

ՄԻՊ Անահիտ Մանասյանի գրասենյակից ստացանք մասնավորապես հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցի՝ տեղեկացնում ենք, որ ներկայացված խնդիրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում չէ։ Միեւնույն ժամանակ, ՄԻՊ Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների եւ այլ ձեւաչափով հաղորդակցության շրջանակում մշտապես է բարձրաձայնում ինչպես Ռուբեն Վարդանյանի, այդպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր։

Ռուբեն Վարդանյանի` միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին հրատապ դիմումից հետո ՄԻՊ-ը հաղորդակցություն է վարել միջազգային գործընկերների հետ՝ կոչ անելով ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքների պատշաճ երաշխավորմանն ու իրավական ընթացակարգերի պահպանմանն ուղղված գործուն միջոցներ։

Այս հարցերին վերաբերելի հաղորդակցությունը խորհրդապահական է եւ հրապարակման ենթակա չէ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031