Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է. «Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել մեր այն սիրելի քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ իրենք պետք է աղքատ լինեն և շարունակեն այդպես մնալ: Ո՛չ, մենք նրանց պետք է խրախուսենք, աջակցենք, պետք եղած դեպքում ճնշում գործադրենք»:
«ՉԻ». Վայ ձեր տունը շինվի… էդ ի՞նչ ձևի ճնշում եք գործադրել, օրինակ, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի վրա, որ դադարել է աղքատ լինել:
Հաստատ խոշտանգել են, որ մի տարում դղյակ կառուցի: Հատ-հատ եղունգները քաշել են, ստիպել, որ նախարարական աշխատավարձով մեծահարուստների շարքերը համալրի:
Էնքան են ծեծել, որ դղյակում ջակուզի, լողավազան, մի խոսքով fool-relax սարքի:
Կարդացեք նաև
Այ սենց կառավարությունը պետք է բոլոր քաղաքացիների վրա ճնշում գործադրի, որ աղքատ չմնան: Սկզբի համար պետք է բոլորին նախարարի պաշտոն տան, հետո ճնշեն, որ հարստանան:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից