Այս տարի նոյեմբերի Բաքվում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ UNFCCC COP 29-ը: Այս կարեւորագույն միջազգային միջոցառումը Բաքվում անցկացնելու կապակցությամբ եղել են որոշ բողոքներ, սակայն ոչինչ չի փոխվել:
Ըստ Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի՝ COP-29-ի անցկացմամբ Ալիեւն աշխարհի աչքերում լեգիտիմացնելու է այն ամենն, ինչ արեց Արցախի հետ, Հայաստանի հետ: «Այդ ֆորումից հետո Ալիեւն ավելի վատը կդառնա, քանի որ միջազգային լեգիտիմացում կստանա: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Բաքվում պահվող պատանդները մինչ այդ բաց թողնվեն, այլապես դրանից հետո անհնար կլինի ինչ-որ բան անելը, քանի որ այդ կարգի միջազգային կոնֆերանսը էթնիկ զտում իրականացրած երկրում անցկացնելը նշանակում է լեգիտիմացնել այդ գործընթացը»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հարյուրավոր հայ քաղաքացիական պատանդներին, ռազմագերիներին և քաղբանտարկյալներին ազատ արձակելու նախապատմության, ընթացիկ իրավիճակի ու նրանց ազատ արձակումը պահանջելու առաջընթացի մասին Ամերիկայի հայկական համագումարի եւ Save Armenia-ի կազմակերպած վեբինարի ժամանակ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ