Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չգիտեմ ինչու է հանրային լրատվականը Արցախի նախագահի և Սարգիս Գալստյանի առերեսման մասին խոսում, բայց պետք է նշեմ, որ առերես հարցաքննության ընթացքում Սամվել Շահրամանյանը ոչ միայն հերքել է Սարգիս Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է նախագահի հետ։
Ավելացնեմ նաև, որ Սամվել Շահրամանյանը նշված վարույթով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն որևէ մեղադրանք նրան չի առաջադրվել»։
Կարդացեք նաև