Հուլիսի 11-ին, ժամը 10:43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բյուրակն գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են համագյուղացիներ, ոստիկանության աշխատակիցներ, ներգրավվել է նաև անօդաչու թռչող սարք:
Փրկարարները Ողջի-Հայկավան գյուղերի միջնամասում գտնվող ջրանցքում հայտնաբերել են 2006 թ. ծնված Գ. Զ.-ի դին, դուրս բերել և մոտեցրել պատգարակին:
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն