«Այն, ինչ տեսնում ենք 2018-ից հետո եւ այն, ինչ տեսնում ենք 2020թ 44-օրյա պատերազմից հետո, հետեւյալն է՝ Ադրբեջանն ունի հստակ ձեւակերպված օրակարգ, այդ օրակարգը բավարարելու հստակ ճանապարհային քարտեզ: Եվ ինչ հայտարարում է, քայլ առ քայլ դրանք իրականացնում է »,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Այն, ինչ վերջին երկու օրերին տեսնում ենք Կիրանցում, հիշեցնում է 2020-2021թթ Գորիս-Կապան ճանապարհի հետ տեղի ունեցածը՝ Որոտանով եւ Շուռնուխով անցնող: Սկզբնական շրջանում խոսում էին այն մասին, որ այդտեղով երթեւեկությունը շարունակվելու է, բայց կարճ ժամանակ անց դա ամբողջությամբ փակվեց:
Հիմա նույնը ունենք Կիրանցի հատվածում: Սա նշանակում է, որ Ադրբեջանը իր ձեւակերպած նպատակը ճնշման, շանտաժի կամ բանակցային հմտությունների միջոցով իրականացրել է: Եվ ինչքան էլ լավատեսական հայտարարություններ տարածեն միջազգային տարբեր դերակատարներ, աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ, փաստացի Հայաստանը զիջում է իր դիրքերը, տարածքները, իր հնարավորությունները, եւ այս 4 տարիների ընթացքում հատկապես՝ այս իշխանությունը ռազմավարական առավելություն է ապահովել Ադրբեջանի համար»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ