«Անվտանգային ռիսկերն ավելացել են…Գնացեք Կիրանցից որեւէ մեկին հարցրեք՝ կարողանո՞ւմ է իր հողը մշակել՝ ոչ, անասնապահությամբ կարողանո՞ւմ է զբաղվել՝ ոչ, անասնագլխաքանակի կրճատում է տեղի ունեցել… Արտագաղթի մեծ միտում կա, սահմանն անմիջապես իրենց քթի տակ է »,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Կիրանցում բետոնե պատ տեղադրելուն եւ տեղի իրավիճակին:
Նրա խոսքով, մարդիկ սովոր չեն նման ապրելակերպին. «Իրենց նաեւ ինչ-ինչ պայմաններ են թելադրում, որ ժամային սահմանափակումներ պիտի լինեն, մարդիկ պետք է իրենց առօրյան փոխեն, հարմարեցնեն այն իրավիճակին, որը կա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ