Հուլիսի 1-6-ը պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը շրջայց է կատարել հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում։
Գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մի շարք զորամասեր ու մարտական դիրքեր, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ծանոթացել ծառայության պայմաններին։ ՌՈ պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։
Շրջայցի ավարտին Աշոտ Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ ժամկետային պարտադիր զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարություն