Այսօր ԱԺ արտահերթ նիստում մթնոլորտը թեժացավ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց ՔՊ-ականների հարստանալու մասին: Իշխանականները տեղից սկսեցին աղմկել: Արծվիկ Մինասյանը սկսեց սրբագրել. «Հարստություն, երբ ես ասում եմ, մի մտածեք միլիարդատերեր եք: Ես նկատի ունեմ ձեր բարեկեցությունը էնքան եք բարձրացրել: Մի հատ լռի՛, լսի ինչ եմ ասում»:
Միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով. «Ինքը նկատի ունի մեր հոգևոր հարստությունը»:
Արծվիկ Մինասյանն էլ ասաց. «Ես նկատի ունեի էն գրքերը, որ կարդացել եք` Նժդեհ, մեր մեծերին, բայց ավարտելով խոսքս ասեմ` ձեր անկեղծությունը մի տեղում է` ամեն գնով պահպանել ձեր փոքրիկ իշխանությունը` առանց զգալու պատասխանատվություն»: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը շեշտեց, թե ինչ են կարդացել, օրինակ՝ «Դաշնակցությունն այլևս Հայաստանում անելիք չունի» աշխատությունը:
Արծվիկ Մինասյանն ասաց. «Չեմ ուզում անդրադառնալ ՀՅԴ-ի հասցեին զազրախոսություններին: Պատասխանատու ուժը հրաժարական կտար ձեր փոխարեն, կձևավորվեր նոր կառավարություն՝ նոր մարտահրավերներին համապատասխան: Դուք էդքան կամք էլ չունեք ձեր մեջ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ