Հուլիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը հույս է հայտնել, որ հայ-չեխական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել նաև տրանսպորտային ոլորտում՝ համագործակցության եզրեր գտնելով Չեխիայի մետրոպոլիտենի հետ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պետր Պիրունչիկինը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ նոր հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ՝ Տաթև Խաչատրյան