Աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային դասակարգման ցուցակի 22-րդ համար, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ընթացիկ մրցաշրջանում մի քանի անարդյունավետ մրցելույթներ ունենալու համար դիմել է մարզասերներին:
«Վերջին մի քանի շաբաթներն այնքան էլ հեշտ չէին, ինչի արդյունքում արդյունքները չեղան այնպիսին, ինչպես կցանկանայի: Եկել է վերականգնվելու եւ գալիք շաբաթներին բարձր տրամադրությամբ վերադառնալու ժամանակը: Շատ տրամադրված եմ: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք անկախ ամեն ինչից աջակցում են ինձ: Եվ դա շատ կարեւոր է ինձ համար»,-գրել է թենիսիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ