Էստոնիան արգելել է Հայաստանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմում հանդես եկող չորս ռուս ֆուտբոլիստների մուտքը երկիր՝ Կոնֆերանս լիգայի՝ «Ուրարտու»-«Կալև» հանդիպմանը մասնակցելու համար, հայտնում է РИА Новости-ն։
«Նրանց վիզա չեն տվել»,- ասել է «Ուրարտու»-ի մարզիչը՝ Դմիտրի Գունկոն։
«Մեր թիմում կան Ռուսաստանի ներկայացուցիչներ, ակումբը և մենք բոլորս մինչև վերջին պահը սպասում էինք, որ նրանք մուտքի թույլտվություն կստանան»,- մամուլի ասուլիսում ասել է Գունկոն:
«Երկուսը չեն կարողացել գալ, քանի որ վնասվել են, չորսը թույլտվություն չեն ստացել»,- նշել է «Ուրարտու»-ի մարզիչը։
Հիշեցնենք՝ «Ուրարտու»-«Կալև» հանդիպումը նախատեսված է այսօր՝ հուլիսի 11-ին: Պատասխան հանդիպումը կկայանա Հայաստանում՝ հուլիսի 18-ին։