Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանում տեղի ունեցող կինոյի ռեժիսորը, ցավոք, հայ չի, դա Նիկոլը չի»․ Արմեն Աշոտյան

Հուլիս 11,2024 17:36

«Հայաստանում տեղի ունեցող կինոյի ռեժիսորը, ցավոք, հայ չի, դա Նիկոլը չի, անուններ չտամ»,- դատական նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով իր կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու մասին որոշումը։

Անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին, մասնավորաբար, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում տեղի ունեցած հանդիպումներին էլ, Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը ոչ թե Հայաստանի հետ է բանակցում, այլ ԱՄՆ-ի, քանի որ «այդ փաթեթի մեջ նաեւ Ադրբեջանում՝ մարդու իրավունքների հարցը Ալիեւի վզից հանելն է» ու իր կարծիքով, ավելի շատ դա է քննարկվում։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն ունի առնվազն իմ կալանքը երկարացնելու, ինքն ուրիշ իշխանություն չունի»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավորը կարող էր գոնե ինչ-որ դիրքորոշում դրսեւորել եւ կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնել, ոչ թե երեք, քանի որ դատարանն արդեն վկաների հարցաքննության փուլում է՝ միաժամանակ նկատելով, որ քաղաքական դատավարություններն իրենց տրամաբանությունն ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ընթացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը: Դատարանն այսօր քննում էր Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երեք ամսով։

Հիշեցնենք, նաեւ, որ Արմեն Աշոտյանն արդեն մոտ մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031