Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանություն» եզրույթի համար Ստամբուլի Açık Radyo-ն դատարանի որոշմամբ կկասեցնի գործունեությունը

Հուլիս 11,2024 17:28

Ermenihaber. Թուրքիայի վարչական դատարանը Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ի գործունեության դադարեցման մասին որոշում է կայացրել:

«Açık Radyo»-ն տարածած հայտարարության մեջ նշել է, որ իր գործունեությունը կդադարեցնի մինչև վարչական դատարանը նոր որոշում ունենա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի «ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի եթերում հեռարձակման համար «Açık Radyo»-ն նախ տուգանվել էր և ենթարկվել պատժի՝ զրկվելով 5 օր հեռարձակման իրավունքից, ապա զրկվել հեռարձակման իրավունքի լիցենզիայից:

Չնայած RTÜK-ի որոշումներին ռադիոն հայտարարել էր հեռարձակումը շարունակելու և տեղի ունեցածին իրավական լուծում տալու մասին: Նույնիսկ ռադիոյի օգտին մի շարք լրագրողներ և քաղաքական գործիչներ ստորագրահավաք էին սկսել՝ RTÜK-ի որոշումը որակելով ոչ իրավաչափ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031