Ermenihaber. Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության» համակիրները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել։
Եվրո-2024թ.-ի շրջանակներում տեղի ունեցած դեպքերից հետո գրանցվել է ևս մի միջադեպ։
Մասնավորապես Գերմանիայի Մյունխեն քաղաքի դպրոցներից մեկում 13-ամյա թուրք աղջիկը դասամիջոցին ցույց է տվել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։
Հիշեցնենք, որ «Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչի վերջին փուլում Թուրքիայի հավաքականը մրցում էր Ավստրիայի դեմ։ Խաղից հետո համացանցում լայնորեն տարածվել էր Թուրքիայի ընտրանու պաշտպան Մերիհ Դեմիրալի խաղի 59-րդ րոպերին խփած գոլի տոնելը՝ նշյալ ազգայնական ժեստի ցուցադրմամբ, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել ամբողջ աշխարհում։