Երևանում ակտիվորեն շարունակվում է գծանշման գործընթացը։ Փողոցներում, որտեղ միջին նորոգում է իրականացվել, գծանշումները լինելու են ջերմա և սառապլաստ ներկանյութերով: Մատակարարը տալիս է մեկ տարվա երաշխիք՝ միաժամանակ վստահեցնելով, որ այդ նյութերը կդիմանան երկու տարի:
Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում գծանշումն ավարտվել է: Ժամանակացույցում, անգամ եթե որոշ շեղումներ լինում են, ապա ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված, սակայն գործընթացը շարունակական է լինելու:
Գծանշման ընթացքում բարձրորակ նյութերի կիրառումը կնպաստի մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության կարգավորմանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան