ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա ազատազրկված․ քիչ առաջ նման որոշում կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը (լուսանկարում) ։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը: Դատախազը միջնորդել էր ևս երեք ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքը։
«Էս խաղը խաղ չի, զավեշտի է արդեն վերածվում։ Պարզ չի՞, որ դիտավորություն է, կալանքը երկարացնելու, ինձ ինքնանպատակ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմամբ, կալանքի տակ պահելու»,- ավելի ուշ հայտարարեց Արմեն Աշոտյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն Աշոտյանն արդեն մոտ մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ