Աջարիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի «Բաթումիի մունիցիպալիտետի գավաթ 2024» 8-րդ միջազգային փառատոնում 6-րդ տուրից հետո ուժեղագույնների խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ստեփան Պողոսյանը, որը վաստակել է 5,0 միավոր: Մեր եւս հինգ շախմատիստներ լավագույն տասնյակում են:
Լեւոն Բաբուջյանը եւ Սիմոն Մկրտչյանը 4,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 4-րդ եւ 5-րդ հորիզոնականներում, նրանցից կես միավոր պակաս վաստակած Հովիկ Հայրապետյանն ու Հրայր Սիմոնյանը, համապատասխանաբար, զբաղեցնում են 7-րդ եւ 8-րդ տեղերը, իսկ առաջատարների տասնյակը 3,5 միավորով եզրափակում է Վահե Բաղդասարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ