Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երևանի բացառիկ սխալների պատճառով՝ որ դաշնակցին մենք կորցնում ենք, Ադրբեջանն հաջորդ օրը ձեռք է բերում»․ Վահե Հովհաննիսյան

Հուլիս 11,2024 16:11

«Հայաստանի քաղաքականության վերահաս վտանգները» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը։

Նա ասաց, որ այսօրվա իրավիճակը՝ զարգացումների ինտեսիվությամբ և ՀՀ իշխանությունների հրեշավոր սխալներով, հիշեցնում է 2020 թվականի նախապատերազմական իրավիճակը, երբ որոշակի շրջանակներ հուշում էին, թե այս ամենը հանգեցնելու է հրեշավոր աղետի։

Այժմ, ըստ բանախոսի, չպիտի նույնը թույլ տալ։

«Տպավորություն է, որ Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականություն վարել, Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, դա պետության արտաքին քաղաքականություն չէ, դա մեկ հոգու արտաքին քաղաքականություն է, որը սպասարկում է բացառապես մեկ հոգու շահերը, ոչ պետության։

Մենք առնչվում ենք մի երևույթի, որը կոչվում է օրակարգերի խառնաշփոթ, և պաշտոնական Երևանն այսօր ում հետ բանակցում է, բանակցում է ոչ այն օրակարգով, որ ակնկալվում է այդ բանակցող սուբյեկտի հետ։

Վերջում մենք հայտնվելու ենք այն պահին, երբ մեզ ասելու են՝ մենք մենակ ենք, մենք թույլ ենք, ոչինչ չենք կարող անել։ Ես չգիտեմ՝ դա միտումնավոր է արվում, թե ուղղակի գործի չիմացության արդյունքում, բայց ես ֆիքսում եմ բանակցային օրակարգի խառնաշփոթությունը։

Եթե խոսքը գնում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետության մասին, այստեղ ոչ լավ իմաստով մենք մենակ չենք, և այն երկրները, որոնք ուղղակի մեր հետ գտնվում են առճակատման մեջ, նույնպես գտնվում են դինամիկ պրոցեսում։

Տեսեք՝ ինչ է կատարվում, շաբաթների կտրվածքով այն դաշնակիցների ցանկը, այն անվտանգային համակարգը, որ կորցնում ենք, նույն ինտենսիվությամբ ձեռք է բերում մեր պոտենցիալ հակառակորդը։

Եկեք նայեք ինչ է կատարվում, կտեսնենք, որ Հարավային Կովկասում թուլանում ենք մենք՝ կորցնելով դաշնակցային կապերը, իսկ նույն Ադրբեջանն այս ընթացքում էապես խորացրել է իր հարաբերություները Ռուսաստան հետ, էապես խորացրել է իր հարաբերությունն Արևմուտքի հետ, այն Արևմուտքի հետ, որ մենք իբր թե տանում ենք պրոարևմտյան օրակարգ։

Այստեղ Արևմուտք, Ռուսաստան ընտրության խնդիր չէ, այստեղ իսկապես ռացիոնալ քաղաքականության խնդիր է, որը մենք տապալում ենք։

Ադրբեջանն այս ընթացքում խորացնում է իր հարաբերությունները Չինաստանի հետ, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ այս ընթացքի դեպքում Ադրբեջանը ձեռք է բերելու հարաբերությունների նոր որակ Իրանի հետ, այն, ինչ-որ մենք կարող էինք անել, այն ինչ պարտավոր էինք անել, բայց չենք անում։

Եվ ստեղծվում է մի իրավիճակ․ որ դաշնակցին պոտենցիալ մենք կորցնում ենք, հաջորդ օրը Ադրբեջանը ձեռք է բերում, սա որևէ մեկի մեղավորությունը չէ, սա պաշտոնական Երևանի բացառիկ սխալների պատճառով է։

Հայաստանի ՝ պաշտոնական Երևանի մեկ-երկու կոպիտ սխալի են սպասում, որ մենք ստանանք նոր պատմական ողբերգություն։ Մենք այդ շեմին ենք, ժամանակի սղությունը, որի մասին ասում ենք, հենց դրան է վերաբերում»։

Նա նշեց, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Երևանի կոպիտ սխալների պատճառով այսօր վերածվել է տարածաշրջանային կոնֆլիկտի՝ լուրջ խաղացողներով։

«Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ ևս այսպիսի մի որոշակի ընթացք և հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ուղղակի վերածվելու է հայ-թուրքական նոր կոնֆլիկտի։

Երևի Երևանի կարևոր սենյակներում նստած մարդիկ դա չեն հասկանում, կամ գուցե հասկանում են, ես չգիտեմ, բաց այն զարգացումները, որոնց տանում ենք, տարածաշրջանում նոր իրողություն է, որտեղ մենք ձևավորում ենք նոր խաղացող, որը մեր հանդեպ ունենալու է հավանականություն, որը Թուրքիան է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հապաղելու ժամանակ չունենք, ամեն 3-4 տարին մեզ հասցնում են նախապատերազմյան, նախաաղետային վիճակի, գոնե հիմա փորձի ու ինտելեկտի շնորհիվ պետք է բռնել այդ ձեռքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031