Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիսի Կոմունալ ծառայության և ԱԻՆ ՓԾ Գորիսի փրկարարական ջոկատի աշխատակիցները համատեղ ջանքերով պայքարում են քաղաքի գլխավոր աղբավայրում բռնկված հրդեհի դեմ:
Փրկարարները և կոմունալ ծառայության աշխատակիցներն անընդհատ իրականացնում են կրակի մարման, հողային աշխատանքներ՝ կանխելով կրակի տարածումը: Աշխատանքներին ներգրավված է նաև հատուկ տեխնիկա:
Ըստ էության՝ հրդեհի առաջացման պատճառը մարդկային գործոնն է. ամենայն հավանականությամբ, կրակը բռնկվել է աղբավայրում աղբ այրելու հետևանքով: Այս դեպքը, ցավոք, հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է հետևել հրդեհային անվտանգության կանոններին և պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին:
Հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Իրավիճակը գտնվում է համայնքապետարանի և համապատասխան ծառայությունների հսկողության տակ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Գորիսի համայնքապետարան