«Քաղաքակիրթ տեսք են ապահովում Հայաստանի ադրբեջանացմանը, Հայաստանի կապիտուլյացիային։ Անունը դրել են խաղաղություն։ Սա խաղաղություն չի, սա Հայաստանի կործանումն է, ազգային պետության կործանումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Վաշինգթոնում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը։
Ըստ Էդուարդ Շարմազանովի, Հայաստանում տեղի է ունենում տոտալ ադրբեջանացում․ «Բայց ցավն այն է, որ դա կատարվում է երգ ու պարի տակ․ 6 տարի պետությունը կործանվում է խաղաղություն ասելով, նույն կերպ շարունակելու է կործանվել»։
Անդրադառնալով Հայաստանի եվրոպականացման կողմնակիցների՝ վերջին շրջանում դրսեւորվող ակտիվությանը, այդ թվում նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներում հայտնած դիրքորոշումներին, որ Հայաստանի տեղը Եվրոպայում է ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը եւ այն հօգուտ ԵՄ անդամության է, Էդուարդ Շարմազանովն ասաց, այդ կերպ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի մոտ իր գինն է բարձրացնում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ