Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հեղինակության ձեւավորման հարցում Արմեն Աշոտյանը մեծ նպաստ է ունեցել»․ Խոսրով Հարությունյանը եւ Տիգրան Թորոսյանը դատարանում անձնական երաշխավորություններ ներկայացրեցին

Հուլիս 11,2024 14:28

«Ինձ ոչ ոք չի դիմել, ես եմ անընդհատ անհանգստացրել իմ գործընկերներին, ես պատրաստակամ եմ»,- դատարանում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը՝ ներկայացնելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ազատ արձակելու միջնորդությունը։

Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ իր կենսագրության ընթացքում ինքը Արմեն Աշոտյանի հետ երկար ու կարեւոր ճանապարհ է անցել ու իր հեղինակության ձեւավորման հարցում նաեւ Արմեն Աշոտյանն է մեծ նպաստ ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը: Դատարանն այսօր քննում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էլ ասաց, որ իր նախաձեռնությամբ է միջնորդություն ներկայացրել ու հավելեց՝ մեր կյանքը կարգավորվում է ոչ միայն իրավական նորմերով, այլ բարոյական նորմերով, արժեքներով եւ սկզբունքներով։ Միաժամանակ, Տիգրան Թորոսյանը նաեւ նկատեց, որ կալանքը ծայրահեղ խափանման միջոց է, բայց այստեղ որեւէ մեկի մեղքը դեռ չի հաստատվել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հակադարձելով դատախազի պնդմանը, հայտարարեց՝ Աշոտյանին կալանքի տակ պահելու հիմք այլեւս առկա չէ։ Պաշտպանը նաեւ միջնորդեց՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք, համակցված գրավով, կիրառել։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, նաեւ, որ Արմեն Աշոտյանն արդեն մոտ մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Ռուբեն Մելիքյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ արդեն մեկ տարի է, ինչ Արմեն Աշոտյանն իր քաղաքական գործունեությունն իրականացնում է ճաղավանդակների ետեւում, ընտանիքի անդամների հետ շփվում է ճաղավանդակների ետեւում՝ ժամացույցի առկայությամբ, նույն շփումը՝ նաեւ ընկերների հետ է եւ կոչ արեց դատարանին՝ հաշվի առնել նաեւ բարոյական զրկանքները, որոնք արդեն իրավական հիմք են ստանում։

Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031