Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում շների համար առանձնացված զբոսայգիներ են կառուցվել: Խաղային գոտի, ջուր, ստվերի առկայություն. բոլոր վարչական շրջաններում զբոսայգիները միևնույն կառուցվածքի են:
Մինչև տարեվերջ նախատեսվում է 12 վարչական շրջաններում էլ այդպիսի զբոսայգիներ կառուցել, քանի որ առանձնացված տարածքներն ավելի են հեշտացնում կենդանասերների առօրյան:
Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում քննարկվում է նաև երկրորդ զբոսայգին կառուցելու հնարավորությունը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն