Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրությունից ընկնելը հոսպիտալացումների հիմնական պատճառն է մինչև 5 տարեկանների շրջանում

Հուլիս 11,2024 14:13

Բարձրությունից ընկնելը հոսպիտալացումների հիմնական պատճառն է մինչև 5 տարեկանների շրջանում:

Հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք Ձեր երեխայի անվտանգությունը.

  • Պահե՛ք պատուհանները փակ և կողպած, երբ երեխաները տարածքում են: Օդափոխության համար հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանները, որոնք անհասանելի են երեխաներին:
  • Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի վայր ընկնելը. թու՛յլ մի տվեք` երեխան հենվի պատուհանի ցանցին և մի՛ վստահեք որպես պաշտպանիչ շերտ:
  • Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, դրե՛ք պատուհաններից հեռու:
  • Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամբից առավելագույնս հեռու:
  • Ոչ մի դեպքում չի կարելի թուլացնել ուշադրությունը երեխայի հանդեպ, առավել ևս, երեխային մենակ, առանց հսկողության մի՛ թողեք սենյակում:
  • Հիշե’ք, որ արգելապատնեշները չեն կարող փոխարինել երեխաների նկատմամբ ծնողի հսկողությանը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031