Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի համար անձնական երաշխավորություններ են ներկայացրել ԱԺ երկու նախկին նախագահներ

Հուլիս 11,2024 13:54

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը: Դատարանն այսօր քննում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։

Դատախազը հայտարարեց, որ Արմեն Աշոտյանի կալանքի իրավաչափության հարցը չի վերացել, որպեսզի նրան ազատ արձակեն եւ պնդեց, որ նա պետք է շարունակի մնալ կալանավորված, քանի որ ազատության մեջ գտնվելու ընթացքում, նրա կողմից գործի քննությանը միջամտելու բարձր ռիսկայնություն կա։ Նա միջնորդեց Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարաձգել։ Ըստ դատախազի, ապացույցները դեռ հետազոտված չեն, մասնավորաբար, վկաները հարցաքննված չեն, իսկ Արմեն Աշոտյանի՝ գործին միջամտելը հենց այդ հանգամանքով է պայմանավորված։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Աշոտյանին ազատ արձակելու համար անձնական երաշխավորություններ են ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Աշոտյանն արդեն մոտ մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031