Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում առաջարկվող փոփոխությունները:
Փոխնախարարը նշել է նաեւ, որ առաջարկվող կարգավորումներով «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառություն անցնող քաղաքացիների համար ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ առողջական վիճակով պայմանավորված ոչ պիտանի ճանաչվելու պատճառով տարկետման հիմք ձեռք բերելու դեպքում նրանց նկատմամբ չի կիրառվի օրենքով սահմանված տուգանքը:
Օրենսդրական փաթեթով հստակեցվել են նաեւ զինծառայողներին հատկացված ծառայողական բնակարանը որպես սեփականություն տրամադրելու իրավունքները:
Գործող օրենքով նախատեսված էր զինծառայողի չօգտագործած արձակուրդների բոլոր օրերի հատուցում տրամադրելու համար նախկին զինծառայողի կողմից ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգը: Փոխնախարարի խոսքով վարչարարության իրականացման ընթացքում ծագել են ժամկետները պահելու խնդիրներ, այդ պատճառով առաջարկվում է համապատասխան վարչարարությունն իրականացնել մինչեւ 90-օրյա ժամկետում:
Կարդացեք նաև
Հարակից զեկուցմամբ հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Քրիստինե Պողոսյանը:
ԱԺ