Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում հուսով են, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա

Հուլիս 11,2024 13:20

«Արմենպրես». Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կլինի արդյունավետ և դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։

Այս մասին Դյուժարիկը հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։

«Մենք իսկապես հուսով ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կտա իր պտուղները։ Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և մի շարք երկկողմ հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն՝ անդրադառնալով հուլիսի 10-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031