Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը՝ Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է Սյունիքի օդանավակայան, եղել մարզի մի քանի համայնքներում։
«Պատիվ է նախորդ շաբաթվա վերջում Կապանում հյուրընկալել Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Դեսպանն այցելել է Սյունիքի օդանավակայան և սահմանամերձ մի քանի համայնքներ», – նշված է ԵՄ դիտորդական առաքելության գրառման մեջ։
Honoured to host Ambassador of Belgium to Armenia H.E. Eric De Muynck 🇧🇪 in Kapan last weekend. The Ambassador visited the Syunik Airport and several communities in the border area.@BelgiumArmenia pic.twitter.com/Mla492jznd
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) July 10, 2024