Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հուսով եմ՝ մեր պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ բարձրացրել է հետևյալ հարցերը և ստացել պատասխանները. Էդմոն Մարուքյան

Հուլիս 11,2024 13:04

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Երեկ Վաշինգթոնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ:

Այս ձևաչափով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023թ. հուլիսին, որից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ 100 հազարից ավել մարդու գրեթե 9 ամիս բլոկադայի մեջ պահելուց հետո, կազմակերպվեց էթնիկ զտում:

Այդ ամենից հետո Ադրբեջանը հրաժարվել է բանակցել արևմտյան հարթակներում և մերժել է բոլոր հանդիպումները՝ Վաշինգթոնում, Բրյուսելում, Գրանադայում և այլն:

Հուսով եմ՝ մեր պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ բարձրացրել է հետևյալ հարցերը և հետևողական ստացել դրանց պատասխանները:

🔹Ադրբեջանի կողմից որևէ պայմանավորվածություն չի պահպանվում, մասնավորապես.

🔹Մինչ օրս Ադրբեջանը, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին և միջազգային հանրությունը լուռ հետևում է, թե ինչպես են բացի ռազմագերիները նաև Ադրբեջանի բանտերում պահվում և խոշտանգվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ճանաչված, ԱՄՆ Ֆրիդըմ Հաուս միջազգային կազմակերպության կողմից մասամբ ազատ կազմավորում ղեկավարած ԼՂ ղեկավարները (Ադրբեջանը նույն կառույցի կողմից ճանաչված է որպես անազատ երկիր)։ Երկար տարիներ հենց նրանց հետ են հանդիպել և բանակցել ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ-ի համանախագահները,

🔹ԼՂ բնակչության դեմ ռազմական ուժ կիրառելու և էթնիկ զտման ենթարկելու և ԱՄՆ կողմից դա հանդուրժելու փաստը,

🔹Պրահայում պայմանավորված Ալմա-Աթայի հռչակագրով փոխադարձ ճանաչումը,

🔹Ալմա-Աթայի հռչակագրով կոնկրետ քարտեզ որպես հիմք ընդունելը և սահմանազատում սկսելը,

�սահմանազատման անվան տակ հայկական կողմից ստանալ զորքերի հետքաշում, իսկ ադրբեջանական կողմից որևէ միլիմետր չազատել Հայաստանի օկուպացված տարածքներից,

🔹պայմանավորվել, որ մինչև 2024թ. հուլիսի 1 սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը պետք է հաստատվի Ալմա-Աթայի հռչակագրի հղումով, և տարածքները ստանալուց հետո՝ հրաժարվել կանոնակարգը հաստատել,

🔹պայմանավորվածությունները չի պահպանում նաև Թուրքիան. չնայած անցյալ տարվա պայմանավորվածությանը Հայաստան – Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար մինչ օրս չի բացվել։ Սա ենթադրում է, որ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակված, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են հակադրվել ապաշրջափակմանը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031