Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտյանի պարագայում իշխանությունները սայթաքեցին, սխալվեցին»․ Խոսրով Հարությունյան

Հուլիս 11,2024 12:38

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը: Դատարանն այսօր քննելու է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։

«Եթե լինի այս ոչ բարով ղեկավարի որոշումը՝ Արմեն Աշոտյանին ազատ արձակելու մասին, ազատ կարձակեն, եթե անգամ մենք առարկենք»,-նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի, որն այսօր անձնական երաշխավորություն է ներկայացնելու Արմեն Աշոտյանին ազատ արձակելու համար, հույսը դատական համակարգի ներկայացուցիչների բանականությունն է։ Նա գտնում է, որ Արմեն Աշոտյանը եւ նրա նմանները Հայաստանի քաղաքական համակարգը կառողջացնեն եւ առողջացնում են։

Ինչ վերաբերվում է միջազգային կառույցների խուսափողական կեցվածքին՝ Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ համարելու հարցում, Խոսրով Հարությունյանը դա պայմանավորեց երկակի ստանդարտներով։

«Աշոտյանի պարագայում իշխանությունները սայթաքեցին, սխալվեցին»,- կարծում է Խոսրով Հարությունյանը

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանն արդեն մոտ մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031