Պարզվում է, որ արգելված հատուկ միջոցը կիրառելուց 16 օր անց՝ հունիսի 26-ին, Անահիտ Ավանեսյանը փոփոխություն` լրացում է կատարել 2012թ․ ապրիլի 12-ին ընդունված այդ հրամանում։ «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» թիվ 09-Ն հրամանի հավելվածում նոր՝ 4.1-ին կետ է ավելացվել, որով «Զարյա 3»-ի կիրառումը ներառվել է թույլատրելի հատուկ միջոցների շարքում։ Հունիսի 12-ի դրությամբ ուժի մեջ գտնված հրամանը՝ Անահիտ Ավանեսյանի ստորագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ է լրացվել եւ փոփոխվել․
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետ․
«4․1. Ձեռքի անբեկոր լուսաձայնային նռնակ «Զարյա 3»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են․ քաշը՝ 0,180 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը՝ միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետ․
«5․1. Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «ՌԳԿ-60 ՍԶ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են․ քաշը՝ 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը՝ միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը՝ 10 մետր հեռավորության վրա` 135 դեցիբելից ոչ ավելի»,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետ․
«17.1. Աերոզոլային փոշեցրիչ «Սաբր ռեդ 920060-Ս, ՄԿ-9, Ֆօգգեր սփրեյ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են․ ազդեցության միջակայքը՝ 5 մետրից ոչ ավելի, ազդեցության ժամանակը՝ 12 վայրկյանից ոչ ավելի»,
4) 22-րդ կետում «ԱԲԱ-40-ի» բառերը փոխարինել «ԱԲԱ-40, Սինոտրուկ Հօվօ-ի» բառերով։
Ավանեսյանի հրամանն ուժի մեջ է մտել հրապարակման հաջորդ օրը՝ հունիսի 27-ին։ Այս խայտառակ փոփոխությունը փաստում է, որ ոստիկանությունն արգելված միջոց է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, եւ Անահիտ Ավանեսյանը` հետին թվով, ըստ էության, փորձել է արդարացնել այդ միջոցի կիրառումը, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ ու սեփական իշխանության պահպանման համար պատրաստ է ամեն ինչի։
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ «Զարյա 3» տեսակի նռնակի կիրառությունն արգելված է եղել մինչեւ 2018 թվականը։
Կարդացեք նաև
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: