Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնդիր է ոչ միայն արդյունավետ կառավարման բացակայությունը, այլև անհամարժեք վերահսկողությունը. «Փաստ»

Հուլիս 11,2024 11:09

Հայաստանում պետական կառավարման ոլորտը բազմաթիվ ուղղություններով բարձիթողի վիճակում է, այդ թվում՝ այնպիսի բնագավառներում, որոնք կենսական նշանակություն ունեն պետության համար։ Դե, պարզ է, որ Հայաստանի անվտանգությունը փլված է, վերջին տարիների ընթացքում անվտանգային մասնագետներին ու բարձրաստիճան սպաներին վարկաբեկեցին, հանեցին համակարգից, իսկ նորաթուխ ծառայողներին հերթով գեներալի ու այլ բարձր կոչումներ են տալիս՝ առանց հաշվի առնելու նրանց անցած ճանապարհը։ Ու այս ֆոնին ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ անվտանգային հայեցակարգի ներքո է Հայաստանն ապահովելու իր պաշտպանությունը։ Սակայն խնդիր է ոչ միայն արդյունավետ կառավարման բացակայությունը, այլև անհամարժեք վերահսկողությունը։

Քաոսի ու վերահսկողության պակասի արդյունքում է, որ բանակում պարբերաբար տարբեր միջադեպեր են տեղի ունենում, որոնք հաճախ ավարտվում են նաև զոհերով։ Մի ժամանակ իշխանությունները մեծ «փիառ փուչիկ» էին հյուսել, թե Հայաստանը անվտանգային ռիսկերը նվազեցնելու համար արբանյակ է բարձրացնելու ուղեծիր, բայց պարզվում է, որ այս հարցում ևս լուրջ խնդիրներ կան։ Զուգահեռ՝ մեր երկիրն անպատրաստ է ոչ ստանդարտ իրավիճակներին։ Օրինակ՝ մի փոքր շատ է անձրև գալիս, միանգամից մայրաքաղաքի փողոցներում իսկական ջրհեղեղ է տեղի ունենում, կամ արտակարգ իրավիճակ է ստեղծվում, ինչպես եղավ ՀՀ հյուսիսային շրջաններում, ու պարզվում է՝ պետությունն ընդհանրապես պատրաստ չէ։ Ավելին, անընդհատ հրդեհներ ու վթարներ են տեղի ունենում պատկան մարմինների անփութության, աչք փակելու, որոշ դեպքերում՝ նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի կասկածի պարագայում։

Օրինակ՝ գազալցակայանում ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերում, «հետմահու» հայտարարում են, թե աշխատանքները պետք է դադարեցվեին, բայց այն փաստացի աշխատել է, ու պայթյուն է տեղի ունենում։ Ու դա միակ օրինակը չէ. բազմաթիվ են ոչ բնական աղետները՝ Սուրմալուի դեպքերից սկսած։ Հարյուրավոր զոհեր ենք ունենում այն պատճառով, որ հակահրդեհային կամ անվտանգության այլ կանոնները չեն պահպանվում։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031