Armlur.am-ը տեղեկացավ, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նոր շքեղ առանձնատուն է կառուցել: Տեղեկացանք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նշված անհատական բնակելի տան հողատարածքը ձեռք է բերել դեռ 2021 թվականին՝ 42 մլն դրամով։
Ռազմիկ Մկրտչյանը նույն օրը Շենգավիթում ձեռք է բերել 2 հողամաս։
2023 թվականին հողամասերը չկան, դրանց փոխարեն այժմ թաղապետի անհատական բնակելի տունն է գտնվում։
Ռազմիկ Մկրտչյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 610 հազար դրամ, որից 8 մլն 582 հազար դրամը աշխատանքի վարձատրությունն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից։
Կարդացեք նաև
Աննա Սրապիոնյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։